2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան ադրբեջանական բանակի ահաբեկիչ-զինծառայողները Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ կատարեցին:
Դրա հետևանքով ադրբեջանական բանակն ունեցավ շուրջ 7 զոհ: Դիվերսիային մասնակցած ադրբեջանցի ահաբեկիչ Չինգիզ Գուրբանովի դին մնացել էր հայկական դիրքում:
Ադրբեջանական բանակի կողմից սկսած այդ գործողությունները տևեցին ամբողջ 2 օր, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ տասնյակից ավել զոհ ունեցավ՝ դիվերսիայի ընթացքում՝ 7 զոհ, դրան հաջորդող երկու օրերի ընթացքում՝ ևս մեկ տասնյակ զոհ:
Հայաստանի Հանրապետության սահմանները թշնամու ահաբեկիչներից պաշտպանելու ընթացքում զոհվեցին՝
Ավագ լեյտենանտ ՇԱՎԱՐՇ Մելիքսեթի Մելիքյանը,
Շարքային ԷԴԳԱՐ Գրիգորի Նարայանը,
Շարքային ԷՐԻԿ Գարիկի Աբովյանը: