Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի հետ զրույցում անցնող 2018-ն ամփոփել է դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանը, ինչպես նաեւ խոսել է 2019-ից իր ցանկությունների մասին:

«Աշխատանքային տեսանկյունից  2018-ը շատ հաջող էր ինձ եւ «Ֆուլ հաուս»-ի խմբի համար: Մենք որոշակի դադար ունեցանք, բայց հենց անցող տարում էլ ներկայացրինք նոր եթերաշրջան՝ նոր տաղավարներով ու նոր իրավիճակներով: Կարծում եմ՝ հեռուստադիտողը մեզնից գոհ է մնացել, համենայն դեպս, արձագանքներից այդպես ենք զգում: Բացի այս, տարին ինձ համար լի էր նաեւ շրջագայություններով, որոնք անձնական էին եւ կապ չունեին աշխատանքի հետ»,- նշեց Գարիկը:

Դերասանը նկատեց, որ անցնող տարվա ընթացքում փորձել է նոր գիտելիքներ ձեռք բերել.

«Յուրաքանչյուր տարի նոր բան է սովորեցնում մեզ, բայց դա կապված է նաեւ նրա հետ, որ յուրաքանչյուր տարի մեծանում ենք եւս մեկ տարով, հետեւաբար որքան մեծանում, այնքան իմաստանում ենք: Թե կոնկրետ ինչ եմ սովորել այս տարի, առանձնացնել չեմ կարող, բայց կարծում եմ՝ մեր երկրում կատարված քաղաքական իրադարձությունները շատերին շատ բան սովորեցրեց՝ անկախ նրանից քաղաքականության մեջ խառնված ես, թե ոչ»,- հավելեց նա:

Տարվա լավ ու վատ կողմերի մասին խոսելիս՝ Գարիկը նկատեց.

«Փառք Աստծո, 2018-ի ընթացքում խոշոր բացթողումներ ու վատ իրադարձություններ չեն եղել: Կարծես թե՝ հասցրել եմ անել ամենը, ինչ նախապես պլանավորել էի»:

2018-ը Գարիկի կյանք միայն լավ մարդկանց է բերել.

«Աշխատանքային բնույթս թույլ է տալիս նոր մարդկանց հետ ծանոթանալ, պարզապես պետք է կարողանալ ընտրել ու քո կյանք թողնել նրանց, ովքեր միայն դրական էներգիա կտան քեզ: Նոր ընկերներ ձեռք բերելու իմաստով՝ անցնող տարին բավականին առատ էր, ինչի համար շատ ուրախ եմ»,- ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել