Երկիր ներմուծվող գազի գինը տանում, հասցնում եք կրկին անձնական դաշտ ու որոշում, թե Ռուսաստանը պետք ա մեկ անձի համար գին որոշի։ Դրանից առաջ էլ, Փաշինյան-Պուտին հանդիպումը դեռ չսկսած, տարածում էիք, թե Պուտինը ասել է. «Բայց ախր Քոչարյանն իմ ընկերն է։ Փաշինյանն էլ, թե բա՝ ցավում եմ, որ նման ընկերներ ունեք»։
Լուրջ մտածում եք, որ Պուտինը սենց դեմքի միամիտ արտահայտությամբ նայել ա Փաշինյանին ու ասել ա, որ Քոչարյանն իր ընկերն, ա ու դուք դրա մասին իմացել եք ավելի շուտ, քան հանդիպումը սկսե՞լ էր։ Կամ ինչպե՞ս եք պատկերացրել այդ զրույցը։ Դուք ընդհանրապես դիտե՞լ եք Փաշինյան-Պուտին հանդիպման կադրերը։
Ու այսպես կամաց-կամաց ամեն ինչ անձնավորվում է, ամեն ինչ հասարակ է դառնում, իսկ այդ ընթացքում Քոչարյանը մնում է կալանքի տակ, գազի հարցն էլ դեռ օդից կախված է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել