«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահն աջակցել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին, որն Ա Սերիայի 18-րդ տուրի` «Ինտերի» հետ խաղում ռասիստական վիրավորանքներ էր ստացել.

«Ֆուտբոլում և առհասարակ` ամենուր, ռասիզմին տեղ չկա»,- գրել է Սալահը «Թվիթերի» իր էջում` հրապարակելով Կուլիբալիի հետ լուսանկար:

Հիշեցնենք` խաղի ընթացքում «Ինտերի» երկրպագուները բարձր աղմկել են ամեն անգամ, երբ գնդակին դիպչել է Կուլիբալին, որը Սենեգալից է:

Խաղից հետո «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, որ ակումբի ներկայացուցիչները երեք անգամ դիմել են գլխավոր մրցավարին և խնդրել նրան դադարեցնել խաղը:

Անչելոտին նաև կարծիք է հայտնել, որ երկրպագուների պահվածքն է դրդել Կուլիբալիին խաղավերջում խախտում կատարել, որի արդյունքում նա հեռացվել է դաշտից:

Մասնագետը նաև հայտարարել է, որ եթե նման իրավիճակները հետագայում շարունակվեն, «Նապոլիի» ֆուտբոլիստները կլքեն դաշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել