Դեռ 3 տարի առաջ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն էր ստացել, որ պետական կառույցներ աշխատող որոշ անձինք թաթախված են լրտեսական ծառայություններ իրականացնելու մեջ: Գործի բացահայտման ընթացքում մի շարք զինվորականներ և այլ պաշտոնյաներ սպանվեցին, որոշ մասն անհետ կորան, նրանց հիմնական մասը զինվորականներ էին: Նրանց մեծ մասի ճակատին դաջեցին հայրենիքի դավաճանի կնիքը, որպեսզի հեշտությամբ հարցերը լուծեն, որովհետև խանգարում էին Ալիևի ռեժիմին:
Երեք տարվա ընթացքում տարբեր բացահայտումներ անելու հետևանքով ձերբակալվեցին ԱԱԾ նախկին աշխատակիցներ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել այդ կառույցում: Նրանք են ՝ Զաքիր Իսմայիլովը և Յուսիֆզադե Բախրուզը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ այս երկուսն իրենց ծառայության ընթացքում այլ երկրի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք են փոխանցել, որի դիմաց վճարվել են: Հետագայում, երբ արդեն թոշակի են անցել, օգտագործել են իրենց կապերը, որպեսզի կրկին տեղեկություններ ստանան ԱԱԾ-ից ու կրկին փոխանցել են այլ պետության հատուկ ծառայություններին:
ԱԱԾ նախկին երկու աշխատակիցները ձերբակալված են և կենթարկվեն պատասխանատվության 274 հոդվածով՝ հայրենիքի դավաճանություն:
Նրանց հետ միասին բացահայտվել են ևս մի քանի աշխատակիցներ, ովքեր զբաղվել են լրտեսությամբ, որոնց մասին, սակայն, դեռ տեղեկություն չեն հրապարակել: