Մի քանի օր առաջ սարկաստիկ մի դիտարկում էի արել, թե բա. «ես գիտեի տոներն են մոտենում, դու մի ասա 90-ականներն են վերադառնում»:
Այսօր կենտրոնում էի ու ինչ...լրիվ 90-ականներ վիճակ...
- քաղաքի անխտիր ցանկացած բանուկ հատվածում ծաղկում է փողոցային առևտուրը, այդ թվում՝ Ծարավ Աղբյուրի վրա. վաճառում են ամեն ինչ՝ անգամ միս, դե պարզ է բանջարեղեն/միրգ, հարևանությամբ մեքենա և այլն... սիգ հատուկենտ տեղերում եմ տեսել...
- երթևեկությունը դե ահավոր է, ով որտեղ ուզում մեքենա է կայանում, բայց արդեն մի քանի տեղ ՃՈ մեքնենաներ են նշմարվել...
- համատարած մեքենայի գողություններ են. դե երևի ֆոտոները դուք էլ եք տեսել. այսօր Մաշտոցի վրա երկու Պորշ առանց լուսարձակներ երկրորդ գիծ կանգնած էին...
- սա երևի նոր բան չէ, բայց երեկոյան դուրս եմ գալիս պատշգամբ իբր մաքուր օդի.... ինչ մաքուր օդ... ծխի ստաբիլ հոտ է, մարդիկ վառելափայտով են տաքացնում տները...երևի Քանաքեռի կողմից է գալիս...