Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի հետ զրույցում անցնող տարին ամփոփել է դերասանուհի Օլյա Հակոբյանն ու խոսել է 2019-ից իր ցանկությունների մասին:

«2018-ն ինձ համար բավականին բուռն էր: Հասցրեցի ճանապարհորդել, ստանալ շատ մեծ տպավորություններ եւ հոգիս լցնել դրական էմոցիաներով»,- նշեց Օլյան:

Դերասանուհին խոստովանեց՝ 2018-ն իրեն շատ բան է սովորեցրել:

«Անցնող տարվա ընթացքում սկսեցի վստահել սեփական ուժերիս, միշտ առաջ գնալ, կռիվ տալ ու փոշմանել չարածների, այլ ոչ թե արածների համար»,- ընդգծեց նա:

Թույլ տված բացթողումների մասին Օլյան խոսել չի սիրում:

«Չեմ սիրում բարձրաձայնել բացթողումներիս մասին: Ես իմ մեջ գիտեմ դրանք, բայց վստահ կարող եմ ասել, որ ձեռքբերումներս գերազանցում են բացթողումներիս»,- հավելեց դերասանուհին:

Մարդկային ձեռքբերումների ու կորուստների իմաստով եւս անցնող տարին Օլյայի համար նշանակալի է եղել.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել