Կրակը կործանիչ ուժ ունի, որը մեր օրերում ևս հաճախ շատ կյանքեր է խլում և ոչնչացնում է այն ամենը, ինչը մարդիկ ստեղծել են տասնամյակների ընթացքում : Սակայն եթե այսօր մենք ունենք ժամանակակից հրշեջ տեխնիկա, իսկ հրդեհի դեմ «պայքարի» գնում են մասնագիտացված հրշեջները, ապա նախկինում այս երևույթը հողի երեսից ամբողջական քաղաքներ էր ոչնչացնում : Ահա թե որոնք են եղել պատմության ամենախոշոր հրդեհը :

Լոնդոնյան մեծ հրդեհ, 1666

1666 թ. սեպտեմբերի 2-5-ը Լոնդոնի կենտրոնական հատվածը ամբողջությամբ ոչնչացավ : Հրդեհ էր սկսվել Պադինգ-Լեյն փողոցի հացի փռում  անուշադրության պատճառով : անի որ այդ ժամանակներում հրդեհներ հաճախակի էին բռնկվում, քաղաքապետ Թոմաս Բլադվորտը ի սկզբանե կատարվածին մեծ ուշադրություն չդարձրեց և երկար ժամանակ թույլ չէր տալիս, որպեսզի հանգցնեն հարևանությամբ գտնվող այրվող տները : Արդյունքում առանց տանիքի մնաց 100 հազար մարդ, այրվեց 13,5 հազար շինություն, որոնց թվում էր նաև Սուրբ Պետրոսի տաճարը :

Կատարվածից հետո քաղաքային իշխանությունները որոշեցին տները կառուցել միայն քարից և աղյուսից : Չնայած զանգվածային ավիրումներին, 1666 թ. հրդեհը օգնեց լոնդոնցիներին պայքարել ժանտախտի դեմ, որը տարածում էր գտել 1665-ին :

Մեծ հրդեհ Մոնրեալում, 1852

Հրդեհը, որը բռնկվել էր Սեն Լորան արվարձանի պանդոկներից մեկում 1852 թ. հուլիսի 8-ին, անցավ առանց զոհերի, սակայն ոչնչացրեց քաղաքային շինությունների մեծ մասն ու անտուն թողեց Մոնրեալի բնակչության մեկ հինգերորդին : Կրակի տարածմանը մեծապես նպաստեց շոգ եղանակը, սակայն այս պատճառով չէր, որ հրդեհը դարձավ քաղաքի պատմության մեջ ամենաուժգինը, այլ այն, որ Մոնրեալում ջուր չկար, որպեսզի հանգեցնեին կրակը : Քաղաքում ջրամբար կար, սակայն այն վերանորոգման փուլում էր գտնվում, այդ իսկ պատճառով հրդեհի օրն այնտեղ ջուր չկար : Բացի դրանից, քաղաքում չկային որակավորված հրշեջներ : Գործում էր միայն 12 կամավորներից բաղկացած մի խումբ, որն ի վիճակի չէր նման մեծությամբ հրդեհի դեմ պայքարելու :

Քաղաքի բնակիչները տեղի ունեցածից եզրակացություններ կատարեցին, և Մոնրեալը վերակառուցվեց, հրշեեջ ծառայությունը բարելավվեց, իսկ ջրամբարն ընդլայնվեց :

Իզմիրի մեծ հրդեհը, 1922

Իզմիրում տեղի ունեցած հրդեհը կապված էր 1919-1922 թթ. հույն-թուրքական պատերազմի հետ : Հրդեհը սկսվեց այն ժամանակ, երբ թուրքական զորքերը մտան քաղաք, և շարունակվեց 1922 թ. սեպտեմբերի 13-22-ը : Քաղաքը հատուկ էր հրդեհվել : Համաձայն վարկածներից մեկի՝ թուրք զինծառայողները ցանկանում էին հրդեհել հայկական թաղամասի տները : Իսկ ըստ մյուս վարկածի՝ ընդհակառակը, շինությունները հրդեհել են հայերն ու հույները, որպեսզի քաղաքի ավիրման մեջ մեղադրեն թուրքական կողմին :

Քաղաքն ամբողջապես ոչնչացվել էր, և կանգուն էին մնացել միայն հրեական և մահմեդական թաղամասները : Հրդեհն ուղեկցվում էր Իզմիրի քրիստոնյաներին խոշտանգելով : Մասնագետները կարծում են, որ հրդեհի արդյունքում զոհվել է մոտ 260 հազար մարդ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել