Ադրբեջանին չեն հետաքրքրում ձեր փամփլիկ և ոչինչ չասող պատասխանները։ Երբ Մամեդյարովը և Ալիևը, որևէ հայտարարություն են կատարում, դրանից հետո նրանք երբեք չեն սպասում ինչ-որ օդային կամ ուսուցողական պատասխանների։ Դրանք նրանց երբեք չեն հետաքրքրել ու չեն հետաքրքրելու, քանի որ խաղաղության մասին հայտարարություններ անելու ընթացքում նրանց բանակի զինծառայողները կրակում են առաջնագծում։ Նրանք այդպիսի հայտարարություններով ուղղակի փորձում են թոզ փչել որոշ կառույցների աչքերին ու թիկունքով փակում են իրական պատկերը, որը տեղի է ունենում առաջնագծում։
Փոխարենը ադրբեջանական կողմը հաշվի է նստում բավական կոշտ ու ուղիղ պատասխանների հետ, քանի որ այդ պահին գիտակցում է, որ «խորհուրդ ենք տալիս պահպանել հրադադարը» հայտարարությունը իրականում ոչ թե խորհուրդ է այլ նախազգուշացում։ Իրենք դրա մասին լավ գիտեն, քանի որ միշտ զգացել են այդ «խորհուրդների» հետևանքները։ Ու երբ ՊԲ-ն հայտարարում է, թե «գոնե, տոնական օրերին հետևեք հրադադարի ռեժիմի պահպանմանը», ապա դա իրականում նշանակում է՝ խելոք մնացեք, որ տոները հարամ չանենք։
Հավատացեք այդպիսի հայտարարությունները ավելի մեծ ազդեցություն են ունենում , քան Մամեդյարովին ինչ-որ բացատրական կամ խրատական որևէ տեքստով համոզելու փորձերը։