Դեկտեմբերի 26-ին Ամանորի և Սուրբծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան՝ իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելու միայնակ տարեցներին և կարիքավորներին:

Ամենայն հայոց կաթողիկոսը ճաշարանի ամենօրյա այցելուներին բերեց քաջառողջության և անվրդով կյանքի իր բարեմաղթանքերը, տոների կապակցությամբ փոխանցեց նվերներ:

Վերջում Վեհափառ հայրապետը նաև ճաշեց տարեցների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Զրույցի ընթացքում հայորդիները Նորին սրբությանն իրենց երախտագիտությունը հայտնեցին Մայր Աթոռի և ազգային բարերարների հոգատար վերաբերմունքի համար:

Մայր Աթոռի հովանու ներքո Հայաստանի տարբեր քաղաքներում այսօր գործում է հինգ բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր կանոնավոր սնունդ է ստանում ինը հարյուր անձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել