Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտնելու հետևյալը. այսօր մի շարք լրատվական կայքերի կողմից տարածվել է հերթական սուտ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Վ. Գասպարյանը ցանկանում է ստանալ այլ երկրների քաղաքացիություն: Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, հանդիսանում է բարձրագույն սպա, ով միշտ ծառայել է և ծառայելու է իր hայրենիքին: Հերթական անհեթեթությունը տարածող կայքերին խորհուրդ է տրվում իրենց ցածր վարկանիշը բարձրացնել ոչ թե վաստակավոր բարձրագույն սպայի անունն անտեղի շահարկելով, այլ ի վերջո արհեստավարժ լրագրողական գործունեություն ծավալելու շնորհիվ: Օրինակ՝ առնվազն նախապես ստուգել տարածվող անհիմն տեղեկատվությունը պատկան մարմիններից կամ, ինչպես այս դեպքում, դիվանագիտական հաստատություններից: Վ. Գասպարյանն այսուհետ հետամուտ է լինելու իր անվան վերաբերյալ սուտ և զրպարտիչ տեղեկատվություն տարածողներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել