Սպորտի աշխարհում մարզիկների հաջողության հասնելու գրավականը պարզ է, այն ունի երեք բաղադրիչ՝ տաղանդ, աշխատասիրություն և իհարկե գնահատված լինելու զգացում: Այս երեք բաղադրիչները շղթայի նման փոխլրացնում են իրար և դժվար է հաջողության հասնել երբ պակասում է դրանցից մեկը: Օլիմպիական մարզաձևերում մեր չեմպիոնների, մեդալակիրների պարագայում ամեն ինչ պարզ է՝ նրանք ունեն թե՛ տաղանդ, թե՛ աշխատասիրություն, իսկ երրորդ բաղադրիչը, որը շատ կարևոր է, տարիներ շարունակ լրացվում է Գագիկ Ծառուկյանի կողմից: Այս տարի ևս օլիմպիական մարզաձևերում աշխարհի չեմպիոնները, մեդալակիրները և Եվրոպայի չեմպիոնները պարգևատրվեցին Գագիկ Ծառուկյանի կողմից: Մասնավորապես՝ Սիմոն Մարտիրոսյանը, Մաքսիմ Մանուկյանը և ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բնակարաններ ստացան Երևանում, իսկ մյուս մարզիկները ստացան Hyundai մակնիշի մեքենաներ: Սա իրականում նախադեպը չունեցող երևույթ է, մարզիկների համար ավելի մեծ խթան դժվար է պատկերացնել: 
Հաջողության հասնելու ճանապարհը, իհարկե, դժվար է ու քարքարոտ և այդ ճանապարհին մեծ դերակատարություն ունեն նաև այն մարդիկ, ովքեր մարզիկների կողքին են, աջակցում են նրանց: Լինել գնահատված, ահա լավագույն մոտիվացիան մարզիկների համար: Հենց Գագիկ Ծառուկյանի շնորհիվ էլ մարզիկները տարիներ շարունակ իրենց գնահատված են զգում և այդ ուշադրության արդյունքում ակնհայտորեն, տարեցտարի էլ ավելի մեծ բարձունքների են հասնում:
Լավագույնները միշտ արժանի են յուրահատուկ վերաբերմունքի, դա Ծառուկյանը շատ լավ գիտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել