Մեր օրերում հազվագյուտ հանդիպող բնական երկար մազեր, այն էլ հյուսիկներ գոտկատեղին հասնող...
Այս տատիկից աչքս չեմ կտրել` քիչ էր մնում կանգառս էլ բաց թողնեի...նրա հյուսերը հիշեցրեցին տատիկիս հյուսերին, ով դեռ երկար ժամանակ մազերը չէր կտրում(ստիպված է կտրել)համարելով , որ ամոթ է կարճ մազը, կամ թե մահացած պապիկս կնեղանա...
Ինչ խոսք, այս տատիկին տեսնելով ակամայիս հիշեցի տատիկիս խոսքերը ` ամոթը...փաստորեն եթե նայենք այն ժամանակվա աչքերով` ստացվում է այնպես, որ անամոթները շատացել են, մի քանի հոգի են մնացել, այն էլ տատիկներ...
Բնական երկար մազերն ուրիշ են... Աղջիկներ մի կողմ նետեք կեղծամները ու օրինակ վերցրեք այս տատիկից...և գեղեցիկ երկար մազեր կունենաք, և համեստի պիտակ...
Նյութի աղբյուր՝ http://suzanarmenia.livejournal.com/36724.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



