Tert.am Life-ը գրում է.

Դերասան Գոռ Հակոբյանն ընտանիքի հետ ամանորյա ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է  Tert.am Life–ին։ Դերասանի կինը` Հրանուշը, մեզ հետ զրույցում պատմեց, որ տոնական ֆոտոշարքի համար Գոռին հազիվ են «բռնացրել». դերասանը շատ զբաղված է, թեև ընտանիքի համար միշտ կարողանում է ժամանակ գտնել։

Այս տարի դերասանի ընտանիքը բնակարանամուտ է տոնել։ Հրանուշը նշեց, որ առանձնատունն այնքան տաքուկ է, որ տրամադրում է տոներին։ «Տոնածառը դեռ չենք զարդարել, բայց տունն արդեն տրամադրում է տոներին։ Կարծես հենց Ամանորի հեքիաթային տանը լինես։ Այսօր արդեն երեխաների հետ կզարդարենք տոնածառը և տանը վերջնականապես Ամանորյա տրամադրություն կունենանք»,– ասաց Հրանուշը։

2019–ը թվականը Գոռը կդիմավորի ընտանիքի հետ` տանը։ Ավելին, նրանք հրավիրել են իրենց մտերիմներին և ամանորի գիշերն ընտանեկան հավաքույթ կունենան։

 

«Մենք սիրում ենք տանը լինել։ Ռեստորան գնալ չէինք ցանկանում, որովհետև շատ ենք կարևորում, որ երեխաներն էլ հասկանան, որ սա ընտանեկան տոն է։ Մեր ամենահարազատ մարդիկ` մեր ծնողները, սանիկները, ևս մեզ հետ են լինելու։  Մեր մեծ ընտանիքով կդիմավորենք 2019–ը։  Դժվար է պատկերացնել Ամանորն առանց ծնողների ու հարազատ մարդկանց, դրա համար որոշեցինք այս տարբերակով նշել այն»,– ասաց Հրանուշը, որը չի դժգոհում նախատոնական վազքից, կարևորը` ջերմ մթնոլորտում անցկացնեն տոները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել