Չգիտեմ` տեսել եք, թե չէ, «Վիկիլիքսը» հրապարակել ա ԱՄՆ դեսպանատների գնումների փաստաթղթերը։ Մեծ մասն անկապ բան ա։ Մեզ մոտ հետաքրքիրը հեռախոսների, սմարթֆոնների մեջ ներթափանցման համակարգն է։ Սա գաղտնալսման հարց չէ։ ՆԱՏՕ-ի էլեկտրոնային հետախուզությունն առանց այն էլ նստած է Մասիսի փեշերին եւ սիրուն բռնում է բոլոր սիգնալները։ Սա ֆիզիկապես հասանելի հեռախոսի մեջ մտնելու համար է, երբ այն պաշտպանված է գաղտնաբառով կամ այլ նման ձեւ։ Ի՞նչ է սա նշանակում։ Տեսականորեն, օրինակ, որ թողնում ես հեռախոսդ մուտքի մոտ, ինչ-որ ձյաձյա կարող է բացել եւ միջից ֆայլերը հանել։ Ու սա միայն ԱՄՆ դեսպանատան հարց չէ։ Յուրաքանչյուր հաստատություն այցելելուց գերադասելի է հեռախոս այնտեղ չտանել, եթե ձեր ձեռքից այն առգրավում են այցի ընթացքում։ Քանի որ ամեն տեղ էլ նման ներթափանցում այսօր հնարավոր է, նման սարքեր այսօր շուկայում կան եւ հասանելի են պետական հաստատություններին։ Մենակ չասեք, որ թաքցնելու բան չունեք։