Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը խոսել է հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին.

«Անձամբ ես աղոթում եմ, որ նա վերադառնա, քանի որ Նեյմարը հիանալի է, և դա անվիճելի է:

Կարծում եմ` թիմում որքան շատ լինեն ուժեղ ֆուտբոլիստներն, այնքան` ավելի լավ: Ես շատ բան եմ անում, որպեսզի նա վերադառնա, բայց Նեյմարն ունի իր կյանքը:

Նա գիտի, թե ինչ է անում: Ես տեղյակ չեմ` որքան հեռու են գնացել բանակցությունները, ու արդյոք հավանակա՞ն է, որ նա վերադառնա:

Նա իմ մեծ ընկերն է ու պրոֆեսիոնալ, որով ես հիանում եմ, այդ իսկ պատճառով շատ ուրախ կլինեն նրա վերադարձի համար»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում El Mundo Deportivo-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել