Ինչո՞ւ են այսօր մարդիկ չափից դուրս շատ զայրանում facebook-յան գրառումների վրա: Եթե դուք այդ կարծիքին չեք, մի գրեք, իսկ եթե դրանք ձեզ վիրավորում են, ուրեմն ճիշտ է` դուք էլ կարող եք վիրավորել, բայց դա հարցի լուծում չէ: Շատ եմ հանդիպում նման դեպքերի. հոդվածը գրված է, օրինակ՝ Անգլիայի թագուհու մասին, մի քանի այսպես ասած «օրենքով մեկնաբանություններ գրողներ» դրա տակ էլ են գրում, որ «սուտ ես ասում», կամ այսպես՝ «դու ո՞վ ես, որ ինչ գրես», այսինքն՝ դա նրանից է, որ ժամանակին գրառում կատարող ինչ-որ գրառում անելուց անդրադարձել էր նրան կամ նրանց հոգևոր հայրերին: Ու խնդիրը այստեղ նրանում է, որ այս օրենքով մեկնաբանություններ գրողների մեծ մասը պապիկներ կամ 50-ն անց կանայք են, կամ էլ odnoklassniki -ից փախած մի քանի դուրսպրծուկ, որոնք իրենց հերթին աննորմալ են միշտ մեկնաբանում ուսուցողական և գիտաճանաչողական գրառումները:
Հ.Գ. Խորհուրդ կտամ` անմիմաստ մեկանաբանություններ անելու փոխարեն, մի քիչ խելք հավաքեք, մտածեք վաղվա օրվա, ձեր ապագայի մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/418805731560963
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել