Հիվանդությունների ղեկավարման և վերահսկման կենտրոնի տվյալներով ԱՄՆ-ում ամեն տարի մոտավորապես 610 հազար մարդ է մահանում սրտի հիվանդության պատճառով։ Այս հիվանդությամբ հավասարապես տառապում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է սխալ ապրելակերպի պատճառով, սակայն այն շատ հազվադեպ է հանկարծակի առաջանում և հաճախ հնարավոր է այն բացահայտել ժամանակից շուտ։

Առողջության մասին հոգ տանելը մարդու ամենամեծ առաջնահերթությունն է։ Մենք գտել ենք սրտի հիվանդության 3 նախանշան։ Եթե դուք այս նախանշաններից որևէ մեկը հայտնաբերել եք ձեզ մոտ, անհապաղ դիմեք բժշկի։

Ցավը, որը փոխանցվում է ձեռքին

Մի շարք տղամարդիկ նշել են, որ սրտի նոպայից առաջ ձախ ձեռքը սկսել է ցավել։ Կանայք ցավը զգացել են երկու ձեռքերում։

Վերին վերջույթներում այս տհաճ զգացողությունը զգացվում է այն պատճառով, որ սրտի նյարդային համակարգի վերջույթները գտնվում են ողնուղեղի հարևանությամբ։ Նրա մեջ կենտրոնացված են մի շարք նյարդեր, որոնք տարածվում են ողջ մարմնով մեկ։ Այս թափառող զգացողությունները թյուրիմացության մեջ են գցում ուղեղին, և նրան թվում է, որ ձեռքն է ցավում, սակայն իրականում դա այդպես չէ։

Հազ

Հազը մի շարք հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ, և սիրտ-անոթային հիվանդությունը դրանցից մեկն է։ Հատկապես հարկավոր է զգուշանալ, եթե հազի ժամանակ վարդագույն զանգված է արտադրվում։ Սա սրտի անբավարարվածության առաջին նախանշաններից մեկն է։

Սրտային հազը հազվադեպ է միակ նախանշանը լինում։ Հաճախ նրան հետևում է շնչահեղձությունը կամ  գիտակցության հանկարծակի կորուստը։

Ուռած ոտքեր

Եթե սիրտը արյուն լավ չի մատակարարում, հեղուկն արյունատար անոթներից ներթափանցում է նրան շրջապատող կտորի մեջ։ Արյան շրջանառության հետ կապված խնդիրներն ամենից հաճախ նկատվում են ստորին վերջույթների վրա։ Եթե մաշկի վրա մնում են հագուստի հետքեր, ոտքերը սառչում են կամ ուռում, ապա դա վկայում է սրտի հիվանդության մասին։ Սա անվանվում է պերիֆերիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել