The Independent հրատարակչությունը հրապարակել է հոգեբան Ջեյմս Փրիսի կարծիքը այն թեմայով, թե ինչպես են կանայք և տղամարդիկ ընկալում մտերմությունը։ Փորձագետի խոսքով՝ կանանց համար մեծ նշանակություն ունեն շփման ոչ սեռական գործոնները, մինչդեռ տղամարդիկ կարող են ընդհանրապես դրան նշանակություն չտալ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են ընկալում դավաճանությունը։ Օրինակ, տղամարդիկ համբույրը դավաճանություն չեն համարում, իսկ կանանց մեծամասնությունը համարում է (73%)։ Տղամարդիկ նաև դավաճանություն չեն համարում վիրտուալ սիրախաղը, անգամ շատ կրքոտ։ Կանանց 75%-ը դա գնահատում է որպես դավաճանություն

Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ հարաբերությունների մեջ զույգերի կապվածության մակարդակը կարող է ամբողջովին տարբեր լինել: Սակայն, նույնիսկ հաշվի առնելով փոխադարձ մեծ սիրո բացակայությունը, մեկ այլ մարդու հետ սեռական հարաբերություն ունենալը դավաճանություն համարելու վերաբերյալ տղամարդկանց և կանանց կարծիքը գրեթե համընկել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել