Հայաստանի Հանրապետության զինանշանը և դրոշը չպետք է ծառայեն որպես բիզնես: Հատկապես արաղի շշի վրա ճպցնել, գնել, խմել ու թափել աղբամանը չի կարելի, հարգալից չէ պետության նկատմամբ: Թքած, որ դա մեծ գումարներ կբերի, ու մարդիկ կգնեն, հետո զինանշանն ու դրոշը կթափեն աղբամանը:

Ռուսական «Победа» մեքենան, երբ ներկայացնում էին Ստալինին, սկզբնական անվանումը «Родина» էր, ու Ստալինը հարց է տալիս․ «Сколько будет стоить наша родина?»: Մեքենան ստեղծողները միանգամից հասկացան, որ անվանումն այդքան էլ լավը չի, ու փոխեցին:

Իսկ դուք ի՞նչ եք անում: Պետության զինանշանը դրոշի հետ թափում եք աղբամանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել