Ինդոնեզիայի Տնաջունգ-Լեսունգ քաղաքում ցունամին բացօթյա համերգի ժամանակ բեմից սրբել-տարել է ելույթ ունեցող երաժիշտների խմբին, գրում է The Guardian-ը:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Seventeen փոփ խմբի ելույթի ժամանակ: Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է հզոր ցունամին ավիրում ծովի ափին կառուցված բեմահարթակը:
Ավելի ուշ խմբի վոկալիստ Ռիեֆիան Ֆաջարսյահը հայտնել է, որ խմբի բասիստը և մենեջերը զոհվել են, խմբի ևս 2 անդամներ, անձնակազմի 1 անդամ և նրա կինը համարվում են անհետ կորած:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում հզոր ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի և շարունակում է աճել: Ներկայիս տվյալներով կա 745 տուժած, 30 մարդ համարվում է անհետ կորած: Գիտնականները կարծում են, որ ցունամիի պատճառ է դարձել Անակ Կրակատաու հրաբխի ժայթքումը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել