Aysor.am-ը գրում է.

Զանգվածային լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում անկող թռչունների վերաբերյալ, ինչը հարուցել է մի շարք քաղաքացիների անհանգստությունը: Այս առնչությամբ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երևակայության արդյունք կարող է լինել: Տրամաբանությունը հուշում է, որ Երևանում չէին կարող արձանագրվել բացառապես ագռավազգիների (չափսով մեծ թռչունների) անկման դեպքեր, և ոչ մի դեպք վայրի մանր կամ ընտանի, այդ թվում՝ դեկորատիվ թռչունների անկման: Հիշեցնենք, որ հայտնաբերված ագռավների մոտ լաբորատոր հետազոտությամբ հիվանդություններ չեն հայտնաբերվել, այլ առկա են եղել միայն ակնհայտ մեխանիկական բնույթի վնասվածքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել