Բաղադրամասեր

  • 200 գ հալած պանիր,

  • 50-70 գ անկորիզ ձիթապտուղ,

  • 2 թ/գ մայոնեզ,

  • 2 պճեղ սխտոր,

  • աղացած կարմիր պղպեղ,

  • կանաչ ռեհանի տերևներ

Պատրաստման եղանակը

  • Պանիրը քերել, ավելացնել ճզմած սխտորն ու մայոնեզը:

  • Խառնել, ապա այդ զանգվածից թեյի գդալի օգնությամբ գունդ ձևավորել, մեջտեղը ձիթապտուղ տեղադրել:

  • Ստացված գնդերը թաթախել աղացած պղպեղի մեջ ու ռեհանը տեղադրել վրան. տեսքով նմանեցնել մանդարինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել