Այսօր շատերը մեղադրում են երիտասարդներին պասիվության մեջ, բայց ոչ ոք չի ցանկանում ռեալ գնահատել իրավիճակը, որն այդքան էլ բարենպաստ չի ակտիվ գործունեության համար: Ավագ սերունդը որպես կանոն խորհրդավտության գործընթացը վերածում է կարծիքի թելադրման, ինչն էլ միանշանակ չի կարող ընկալվել երիտասարդների կողմից, քանզի երիտասարդն առաջարկում է թարմ մոտեցումներ, որոնք ինչքան էլ շտկման կարիք ունենան, միևնույն է էապես տարբերվում են գործող մոդելներից: Որպես կանոն այս գաղափարները կամ յուրացվում են ավագ սերնդի կողմից, կամ էլ մերժվում, իսկ հաշվի առնելով այն, որ ռեսուրսները կենտրոնացված են հենց ավագ սերնդի ձեռքում, երիտասարդներին մնում է միայն պայքարի միջոցով ապացուցել իրենց իրավացիությունը: Այստեղ էլ հաջորդ աբսուրդային իրավիճակն է գլուխ բարձրացնում` ինչո՞ւ պայքարել, եթե կարելի է համագործակցել և ավելի քիչ կորուստներով արդյունքի հասնել... Այս պայքարի արդյունքում էլի տուժում է երկիրն ու հասարակությունը, քանզի արդեն երկար ժամանակ է քաղաքական դաշտում փոփոխություններն արվում են զուտ փուչիկային հարթության վրա, այսինքն՝ տեսական մասն ապահովված է, բայց գործնականում օդ է... Արդեն ժամանակն է, որպեսզի արմատական փոփոխությունները ելույթներից գործերի վերածվեն թե ընդդիմության, թե իշխանության պարագայում, այլապես «փուչիկային» երկրի ենք վերածվելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել