Tert.am-ը գրել է

ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շենահանը 2019-ի հունվարի մեկից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար այդ պաշտոնից Ջեյմս Մեթիսի հեռանալուն պես: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին իր թվիթերյան էջում գրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ուրախ եմ հայտարարելու, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հունվարի 1-ից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: Պատրիկը մեծ թվով ձեռքբերումներ է ունեցել փոխնախարարի պաշտոնում, իսկ մինչ այդ՝ Boeing ընկերությունում», - գրել է Թրամփը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել