Armsport.am-ը գրում է.

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Արսենալն» այսօր հյուրընկալելու է «Բարնլիին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 16:30-ին:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին այս հանդիպման համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը.

Լենո - Մեյտլենդ Նայլզ, Սոկրատիս, Մոնրեալ, Կոլաշինաց, Էլնենի, Գենդուզի, Ջակա, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ:

Ավելի վաղ Էմերին տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանն այս հանդիպումը բաց է թողնելու վնասվածքի պատճառով:

Հավելենք, որ այս խաղից առաջ «Արսենալն» ունի 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Բարնլին» 12 միավորով 18-րդ տեղում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել