Operativ.am-ը գրում է․

Թուրքիայի 11-րդ նախագահ (2007-2014թթ.) Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Ահմեթ Սևերի նկատմամբ նոր հետաքննություն է սկսվել: Սևերն այս անգամ կասկածվում է «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու մեջ:

Թուրքական քրեական օրենսգրքի 314 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով սկսված հետաքննության արդյունքում որպես մեղադրյալ ներգրավվելու պարագայում Սևերին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

Թուրքական դատարանը լրատվամիջողներին ժամանակավորաօպես արգելել է լուսաբանել տվյալ իրադարձությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Սեզերին դատի էր տվել Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պատճառը Գյուլի մասին Սևերի հեղինակած «Վկայություններս են. թող մեջս չմնան» վավերագրական գրքում Էրդողանի հասցեին տեղ գտած որոշ արտահայտություններ էին:

Բացի Էրդողանից Սևերի դեմ հայցեր էին ներկայացրել նաև Թուրքիայի տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մուստաֆա Վարանքը, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ, մեջլիսի փոխնախագահ Մուստաֆա Շենթոփը:

Դատական հայցերի հիման վրա Ստամբուլի գլխավոր դատախազությունը Սևերի նկատմամբ «պետական պաշտոնյային և հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել