Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցու փողոցում՝ մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկին կից խանութի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 շենքին կից խանութ-կրպակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:39-ին, մարվել՝ 13:41-ին:

Խանութ-կրպակում այրվել են կախովի առաստաղից 1 քմ հատված և 6 քմ մալուխ: Տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել