Երեկ ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանն ասել է, որ որևէ սաբոտաժ չկա: Ամենևին չեմ ուզում բանավիճել պարոն Օսիպյանի հետ և պնդել հակառակը: Համաձայն եմ, սաբոտաժ չկա, պարզապես միայն երեկ երեք երեխա է ընկել մեքենայի տակ: Բայց իմ խնդիրը ոչ թե ՃՈ-ն է, այլ ոստիկանությունն ընդհանրապես:
Պարզ էր, որ համաներումից հետո կրիմինալ մթնոլորտը քաղաքում կտրուկ վատանալու է: Ես հեռու եմ իրավապահ համակարգից, բայց հաստատ գիտեմ, որ համաներումից հետո ոստիկանությունն առնվազն 6 ամիս սկսում է աշխատել ուժեղացված ռեժիմով: Իսկ մեզ մոտ մեր ոստիկանությունը կարծես ոչ թե ուժեղացված ռեժիմով է աշխատում, այլ «թուլացել է և հաճույք է ստանում»: Գոնե ինձ մոտ այդպիսի տպավորություն է:
Այս ամենը չէի գրի, եթե մի քանի օրից չլիներ Ամանորը: Հազարավոր ընտանիքներ դուրս են գալու քաղաքից և վերադառնալով՝ իրենց մաշկի վրա զգան ամնիստիայի ողջ «հմայքը»:
ՀԵՏՈ ՉԱՍԵՔ՝ ՉԵՆՔ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ։