Հայտնի մի լավ երգ կա՝ «Սերս գաղտնի թող մնա...» (խոսք՝ Հովհ. Շիրազի, երաժշտությունը՝ Վ. Բալյանի): 
Ինչո՞ւ հիշեցի: Ասեմ՝ իմանաք:

Հայաստանաբնակ և այլերկրյա մեր օտարամոլները չեն կարողանում ուրիշ լեզուների նկատմամբ իրենց անթաքույց մեծարանքն ու հիացումը գաղտնի պահել: 

Ա՛յ շԸկալադներ, չոքլըթներ, շոկոլաներ ու շաքարլոխումնե՛ր, էլի՜ սիրեք, բայց մեր մեծասքանչ լեզուն մի՛ նվաստացրեք, մի՛ ստորադասեք, մի՛ անպատվեք ձեր թերխաշ մտքերով (հայերենը չի կարա, խնդալու ա, էն չի, անպայման ա՞, որ հայերեն լինի...): Ձեր մտքի գոհարները մի քիչ եփե՛ք,  Նո՛ր ասեք, լա՞վ: Հանուն մեր նյարդերի...

Իսկ հիմա երգե՛ք. «Սերս գաղտնի թող մնա»: Միայն այսքանը, մնացածը ձեր խելքի բանը չէ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԵՐԿԻՐՆ Է, ԵՎ ՎԵՐՋ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել