Ցյուրիխի և Քեմբրիջի համալսարանների հետազոտողները հայտնաբերել են մոլորակների նոր տարատեսակ, որը պատկանում է սուպերերկիր դասին։ Նրանք իրենց աստղին ավելի մոտ են տեղակայված, քան Երկիրը՝ Արեգակին, և հարուստ են կալցիումով և ալյումինով։ Այս մասին հաղորդում է Science Alert-ը։
Այս մոլորակները իրենց զանգվածով 10 անգամ գերազանցում են Եկրին, սակայն զգալիորեն զիջում են գազային հսկաներին։ Նրանք կազմված են քարերից և մետաղներից և կարող են ունենալ նաև գազային ծածկույթ։
Սակայն աստղին շատ մոտ գտնվելու պատճառով նրանց քիմիական բաղադրությունը հնարավոր է փոխված լինի։ Օրինակ՝ նրանց միջուկները գլխավորապես կարող են կազմված լինել կալցիումից և ալյումինից։
Գիտնականները այս տեսակին պատկանող երեք մոլորակ են առաձնացրել. HD 219134 b, որը Երկրից 21 լուսատարի հեռավորության վրա է գտնվում, 55 Рака՝ 41 լուսատարի հեռավորության վրա և WASP-47 e՝ 870 լուսատարի հեռավորության վրա։ Առաջին մոլորակը աստղի շուրջ պտտվում է 3 օրվա ընթացքում, իսկ մնացած երկուսը՝ 18 ժամվա։
Համաձայն մոդելավորման արդյունքների, այս մոլորակներում երկաթ չկա, փոխարենը կա ալյումին, կալցիում և մագնիում։ Համապատասխանաբար նրանք չունեն նաև միջուկ և մագնիսական դաշտ։ Նրանց խտությունը 10-20%-ով ավելի քիչ է երկրային խտությունից, իսկ մթնոլորտը բացակայում է՝ աստղին շատ մոտ գտնվելու պատճառով։ Աստղագնացների կարծիքով HD 219134 b մոլորակը այնքան հարուստ է ռուբինով և սաֆիրով, որ կարող է ունենալ կարմիր կամ կապույտ գույն։



