Tert.amLife-ը գրում է․

Երգիչ Միհրան Ծառուկյանի համար 2019-ի Ամանորն աշխատանքային է լինելու։ Երգիչն Ամանորը կդիմավորի Հայաստանում, սակայն ժամը 23–ից սկսած աշխատելու է։ Tert.am Life–ի հետ զրույցում Միհրանն ամփոփել է անցնող 2018 թվականը, պատմել, թե ինչպես է տոնելու Նոր տարին և խոսել 2019–ինց իր ակնկալիքի մասին։

Թեև աշխատանքային միջավայրում Նոր տարին ուրախ է անցնում, Միհրանի համար այն փոքր–ինչ միապաղաղ է դարձել։

 

«Նոր տարիներն ինձ համար արդեն ստանդարտ են դարձել։ Երևի, դա տարիքից է գալիս։ Նախկինում օրն ինձ համար և՛ աշխատանքային էր, և՛ տոնական։ Հիմա մտածում եմ` կերգեմ, կգնամ տուն ու խելոք կքնեմ։) Հունվարի 1–ից արդեն Նոր տարի կանեմ,– ասաց երգիչն ու պատմեց, նախորդ տարի բացառություն էր արել և կեսգիշերը տանն էր դիմավորել։ –Նոր բնակարան էինք տեղափոխվել, որոշել էի, որ ինչ ուզում է լինի, կեսգիշերին տանն եմ լինելու։ Ինձ համար դա կարևոր էր։ Իհարկե, ժամը 1–ին գնացի աշխատանքի, բայց վերջին տարիներին եզակի դեպք էր, որ Նոր տարվա գիշերը տանն էի։ Այս տարի արդեն ժամը 23-ից աշխատանքի մեջ եմ լինելու»։

 

Երգիչն այս տարի Հայաստանում է լինելու։ Առաջին մեկնումը երկրից նախատեսվում է հունվարի 4–ին` 1 օրով կմեկնի կորպորատիվ միջոցառման։ Մյուս օրերը նա կանցկացնի հարազատների հետ։

Միհրանն Ամանորի օրերին պահում է տնետուն գնալու ավանդույթը։ Սա լավ առիթ է շփվելու այն մարդկանց հետ, որոնց սիրում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել