Armsport.am-ը գրում է.

«Աթլետիկոյի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տոռեսը, ով այժմ հանդես է գալիս ճապոնական «Սագան Տոսու» ակումբում, խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ մադրիդյան թիմի և «Յուվենտուսի» դիմակայության մասին:

«Ինչո՞ւ պետք է խուսափել «Յուվենտուսից»: Եթե «Աթլետիկոն» խաղա այնպես, ինչպես կարողանում է և անհրաժեշտ տրամադրվածությամբ մասնակցի խաղերին, ապա «Յուվենտուսը» պետք է զգուշանա մրցակցից:

Կրիշտանու Ռոնալդո՞ւն: «Աթլետիկոն» ոչ ոքից չպետք է վախենա»,- Տոռեսի խոսքը մեջբերել է Sky Sport Italia-ն:

Հավելենք, որ «Աթլետիկո»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 20-ին, իսկ պատասխան խաղը՝ մարտի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել