Արմավիրի մարզի կարկտից տուժած գյուղերից արդեն սկսվել է զանգվածային արտագաղթ: «Ժողովուրդը» գրում է, որ արդեն իսկ արտագնա աշխատանքների է մեկնել 70 մարդ, որոնցից շատերը ամբողջական ընտանիքներ են: Մինչ գյուղնախարարությունն ու կառավարությունը մզմզում են ստեղից-ընդեղից մի քանի հարյուր հազար, իսկ երբեմն էլ մի քանի միլիոն դրամ քերելով, գյուղերը դատարկվում են:
Ինչպես Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է նշում, մարդիկ, ովքեր տարեկան 7-8 միլիոն եկամուտ էին ունենում հողի հետ աշխատելով, այսօր վեր են կենում ու ընտանյոք հանդերձ գնում Ռուսաստան: Հենց այս պահին էլ կան վարունգի, արևածաղկի և այլ սերմեր, բայց մարդիկ չեն կարող մեկ էլ հողը վարել, ցանել, մշակել ու մինչև խոր աշուն սպասել բերքի: Մինչ էդ սովից կմեռնեն...
Փոխարենը ինչքան կարող էին փիառ արեցին սրա-նրա աշխատավարձից հրաժարվելը ու գրոշներ հատկացնելը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/315281688605602
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել