Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին, ով հայտավորված չէր «Տոտենհեմի» հետ հանդիպմանը.

«Դա տակտիկական որոշում էր: Ես ընտրել եմ այնպիսի կազմ, որը լավագույնս համապատասխանում էր այս հանդիպմանը: Ես մտածում եմ յուրաքանչյուր խաղի մասին: Երբ խաղում է մեկը, մյուսը պետք է բացակայի հայտացուցակից:

Դա իմ տակտիկական որոշումն էր»-,- Էմերիի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Հիշեցնենք, որ երեկ լոնդոնցիների մամուլի ծառայությունը երեկ հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հայտավորված չի խաղին տեխնիկական պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել