Մանգո և նարինջ

Մանգոյի սկրաբն օգտակար է նրանց համար, ովքեր ցանկանում են երկարացնել իրենց երիտասարդությունը։ Այս գաղտնի բաղադրատոմսն ակնթարթորեն հագեցնում է բջիջները և բարելավում է նրանց պաշտպանիչ հատկությունները։

Բաղադրատոմս

  • 125 գ շաքար
  • 2 ճ/գ կոկոսի յուղ
  • 100 գ թարմ մանգո
  • 4 կաթիլ նարնջի եթերային յուղ

Խառնեք բոլոր բաղադրիչները, միչև ստանաք միասեռ զանգված։ Ավելացրեք շաքարավազ և և քսեք դեմքին։

Մերսող շոկոլադե սալիկներ

Այս սալիկները սկրաբի շատ լավ փոխարինողներ են։ Իմիջիայլոց, այն նաև շատ լավ նվեր կարող է լինել։

Բաղադրատոմս

90 գ կարիտե

60 գ կակաոի յուղ

15-30 գ մանրացված բրինձ կամ պիստակ

20 կաթիլ եթերային յուղ (ձեր ընտրությամբ)

Կարիտեն և կակաոն խառնել և տաքացնել ջրի վրա։ Ավելացրեք մանրացված բաղադրիչները և հոտավետ յուղը։ Թողեք, որ հանգստանա։ Սառեցված խառնուրդը լցրեք ֆորմաների մեջ և դրեք սառնարան։

Սկրաբ՝ վարսակից

Վարսակի փաթիլները լավ էքսոֆիլատներ են։ Այսպիսի սկրաբը նվազեցնում է բորբոքումների քանակը, վերացնում է գրգռվածությունը և կարմրածությունը։

Բաղադրատոմս

  • 125 գ շականակագույն շաքարավազ
  • 250 գ կոկոսի յուղ
  • 125 գ արագ պատրաստվող վարսակի փաթիլներ
  • 2 ճ/գ ձիթապտղի յուղ

Խառնել բոլոր բաղադրիչները և լցնել տարայի մեջ։ Փակել կափարիչով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել