Կանանց ու տղամարդկանց իրական իրավահավասարության հասնելու համար, այդ թվում՝ աշխատանքի վարձատրության առումով, կպահանջվի ևս 202 տարի: Այդ մասին Bloomberg-ը՝ վկայակոչելով Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ զեկույց Գենդերային խզման մասին- 2018»-ը:

Քաղաքականության, առողջապահության և կրթության ոլորտներում գենդերային անհավասարությունը մեկ տարում բարելավվել Է 0,1 տոկոսից Էլ պակաս չափով, ինչը նշանակում է, որ հավասարության հասնելու համար կպահանջվի 108 տարի:

Սակայն տնտեսական հնարավորությունների առումով խզումը մնում է ամենախնդրահարույց բնագավառը:

«Գլոբալ մասշտաբով մենք տեսնում ենք, որ չունենք որևէ երկիր, որը գենդերային հավասարության հասներ՝ անկախ զարգացման մակարդակից, տարածաշրջանից կամ տնտեսության տիպից: Գենդերային անհավասարությունը իրողություն է ամբողջ աշխարհում, և մենք դա տեսնում ենք կանանց կյանքի բոլոր ասպեկտներում»,-ասել է Աննա-Կարին Ջաթֆորսը՝ «ՄԱԿ-կանայք» կառույցի տարածաշրջանային տնօրենը:

Նա հավելել է, որ «202 տարին չափազանց երկար ժամանակ է տնտեսական արդարության հասնելու համար»: Գլոբալ վարկանիշային աղյուսակում առաջին տեղն արդեն տասը տարվա ընթացքում զբաղեցնում է Իսլանդիան. լիակատար հավասարության ապահովման ճանապարհը նա հաղթահարել Է 85,8 տոկոսով:

Նրան հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան: Տնտեսական հնարավորությունների իրավահավասարության ապահովման բնագավառում նվազագույն առաջընթացն արձանագրած երկրները գտնվում են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Դրանց թվում են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Չադը, Սիրիան, Իրաքը, Պակիստանը, Եմենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել