ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 47-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է՝ խոստովանելով, որ սիրահարված է իր 12-ամյա աշակերտին, հաղորդում է New York Post-ը:

Բնական գիտությունների դոկտոր Անդրեա Ջիմենեսին տղայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ են մեղադրում: Ջիմենեսն ազատ է արձակվել 17.5 հազար դոլար գրավի դիմաց:

Նշվում է, որ ուսուցչուհին աշակերտին դասերից հետո հաճախ է իր սենյակ կանչել, փորձել է գայթակղել նրան, անգամ համբուրել է, իսկ ամառային արձակուրդներին մի քանի սոցկայքով շփվել երեխայի հետ:

«Ես քեզ համար դժոխք էլ կգնամ, քեզ համար կմեռնեմ, կդադարեմ ուտել, որպեսզի քեզ կերակրեմ: Իմ սերը քո նկատմամբ այնքան իրական ու մեծ է…»,- գրել է նա աշակերտին ուղղված նամակներից մեկում: Մեկ այլ նամակում նա տղային անպարկեշտ առաջարկություն է արել, մյուսում՝ խնդրել չշփվել հասակակիցների հետ:

Նամակագրության մասին իմացել է տղայի մայրը և դիմել դպրոցի ղեկավարությանը, ինչից հետո Անդրեա Ջիմենեսը հեռացվել է աշխատանքից, իսկ հետո՝ ձերբակալվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել