Ինձ այլ բան է անհանգստացնում՝ հնարավոր պատերազմը։ Ահա սրա հավանականությունն է շատ մեծացել։ Մի քանի պատճառով, որոնց թվում են նաև Ադրբեջանի համար՝ միջազգային հարմար իրողությունները, Հայաստանի դիրքերի թուլացումն ու, ըստ էության, կորսված մի քանի ամիսները, որոնք մենք սպառեցինք բացառապես ներքաղաքական պրոցեսների վրա։
Այս ընթացքում մտահոգիչ բազում երևույթների ականատես եղանք։ Դրանց հանրագումարը խոսում է պատերազմի հավանականության մեծացման մասին։ Եվ ուրեմն՝ պետք է պատրաստ լինել դրան։ Նախ և առաջ՝ հոգեբանորեն։ Այդ պատերազմն է լինելու արցախյան խնդրի լուծումը հաջորդ տասնամյակների համար։ Որքան դիմակայենք, այնքանին էլ տեր կմնանք։ Իսկ թե առաջ գնացինք, ուրեմն՝ հանգուցալուծում էլ կունենանք։ Ահա այսպիսի յուրօրինակ Հայրենական պատերազմ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.page/photos/a.1825865080783121/1958948034141491/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել