Armsport.am-ը գրում է.

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի՝ փարիզյան ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը չերկարաձգելու ցանկության մասին:

«Ռաբիոն մեր ակումբի հետ կապված ծրագրեր չունի: Ես միայն կարող եմ հասկանալ ակումբի և երկրպագուների բարկությունը»,- Տուխելի խոսքը մեջբերել է Le Figaro-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին հայտնի է դարձել՝ Ռաբիոն համաձայնություն է ձեռք բերել «Բարսելոնայի» հետ և ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի կատալոնական ակումբ:

ՊՍԺ-ի սպորտային տնօրենն իր հերթին հայտարարել է, որ նման պահվածքի համար Ռաբիոն որոշ ժամանակ կանցկացնի պահեստայինների նստարանին, իսկ ակումբի երկրպագուները վերջին խաղին եկել էին «Ռաբիոն ակումբին պետք չէ» պաստառներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել