ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց վերջապես, բայց ինձ չի գոհացնում այդ արձագանքը: Մի տեսակ լղոզված է:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ:

Իսկ իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։

Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյանի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ուզում եմ կապ գտնել ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ տերմինի և ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ տերմինի միջև: 

Ես հակված եմ նրան, որ Ադրբեջանը նորից ստահոդ ինտրիգներով է սկսում կերակրել սեփական ժողովրդին, և չեմ կարծում, որ համատեղ հայտարարության տեքստը կարող է դառնալ հակամարտության հարցում ըմբռնումով փոխհամաձայնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել