Կաղամբը վիտամին C-ի բնական ամբար է. այդ արժեքավոր նյութը կաղամբում ավելի շատ է, քան մերձարևադարձային կիտրոնում և նարնջում։ Կաղամբը հարուստ է նաև B, P, K խմբի վիտամիններով, ինչպես նաև «հակախոցային գործոն» համարվող U (յու) վիտամինով։

Կաղամբում կան մեծ քանակությամբ ծծումբ, կալցիում, կալիում, ֆոսֆոր պարունակող հանքային նյութեր, ինչպես նաև լիզոցիմ, որն օժտված է արտահայտված մանրէասպան հատկություններով։ 

Կաղամբն ամենալավ միջոցն է համարվում հոդացավեր և ծնկի ցավի դեմ։ Ինչ է հարկավոր անել։

Կաղամբի տերևները դրեք եռացող ջրի մեջ, պահեք մի քանի վայրկյան, ապա հանեք:

Կաղամբը տեղադրեք ցավող հոդերին և փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, թողեք մնա մոտավորապես 1 ժամ, կրկնեք պրոցեդուրան օրական 2-3 անգամ:

Նույնիսկ մեկ օրվա ընթացքում կնկատեք տարբերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել