Tert.am-ը գրում է

Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն արձագանքել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Նուրի Էրսոյի այն հայտարարությանը, ըստ որի՝ վերջին 11 տարում Թուրքիայի իշխանությունները վերանորոգել են 57 հայկական, հունական, ասորական ու բուլղարական եկեղեցիներ:
Ստամբուլահայ լրագրողը հիշեցրել է նախարարին Արևմտյան Հայաստանի և այժմյան ամբողջ Թուրքիայի տարածքում ավերակների վերածված բազմաթիվ եկեղեցիների ու վանքերի մասին, որոնք հաճախ ենթարկվում են գանձագողերի հարձակումներին, վերավաճառվում մի քանի անգամ կամ դիտավորյալ քանդվում: 
Նալջընը նկատում է, որ բամզաթիվ դեպքերում իշխանությունները լուռ են, ինչով էլ փաստացի խրախուսվում է հայկական եկեղեցիների և անգամ գերեզմանատների ավերումն ու վաճառքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել