168.am-ը գրում է

Google ընկերությունը Նյու Յորքի իշխանությունների հետ պայմանավորվել է մի քանի շենքերի վարձակալման շուրջ՝ քաղաքում իր ներկայացուցչության հիմնանորոգման եւ ընդլայնման համար:

Ինչպես դեկտեմբերի 17-ին ընկերությունը հայտնել է իր կայքում, բարեկարգման գործում ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 1 մլրդ դոլար։ Ձեւակերպվել է երկու շենքի վարձակալում Հադսոն-սթրիթում, որոնք գտնվում են Մանհեթենի հարավային մասում:

«Այսօր մենք եւս մեկ քայլ ենք անում ընդլայնելու մեր ներկայությունը Նյու Յորքում՝ 1 մլրդ դոլար ներդնելով Google Hudson Square նոր արտադրական-վարչական համալիրի շինարարության գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունում ակնկալում են, որ այդ վայրը, ուր տեղափոխումը պլանավորվում է 2020 թվականին, կդառնա քաղաքում Google-ի հիմնական հարթակը: Նոր տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 158 հազար քառակուսի մետր: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Google-ը պլանավորում է Նյու Յորքում իր ներկայացուցչությունն ընդլայնել 12 հազար մարդով, ինչը թույլ կտա գործնականում կրկնապատկել ընկերության՝ ներկայում գերքաղաքում աշխատող անձնակազմի թվաքանակը, հաղորցդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել