Life.panorama.am-ը գրում է.
Առնետ (1936, 1948, 1960, 1972, 1984, 1996)
Փետրվար, ապրիլ, հոկտեմբեր. Ահա որոնք են լինելու Առնետների հաջողակ ամիսները 2019-ի՝ Խոզի տարում։ Առնետի տարում ծնվածները շատ նպատակասլաց են և այս տարի ոչինչ նրանց չի կարող խանգարել հաջողության հասնելու համար։
Ընտանիքում անհաշտությունները կլուծվեն, եթե բնակարանային խնդիր ունեք, այդ հարցը ևս կկարգավորվի։
Ցուլ (1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009)
Եկող տարին լի է լինելու սիրով, ջերմությամբ, առատությամբ։ Ձեր՝ տարիների երկար աշխատանքը իր արդյունքը տալու է։
Մարտ, մայիս և օգոստոս ամիսներին սպասվում է ֆինանսական հաջողություն։
Վագր (1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010)
Եթե խոստում եք տալիս, անպայման կկատարեք, Խոզի տարում ցանկացած դրժած խոստում ձեր դեմ է լինելու։
Այս տարի երկարաժամկետ պլաններ մի գծեք ու գործեր մի արեք, փորձեք զբաղվել այնպիսի բանով, ինչը կապահովի արագ հաջողություն։
Միայնակ Վագրերը կհանդիպեն իրենց երկրորդ կեսին։
Նապաստակ (1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011)
Այս տարի Նապաստակները պետք է փորձեն մի փոքր փոխել իրենց կտրուկ բնավորությունը։ Եթե ցանկանում եք Խոզի տարում հաջողակ լինել, պետք է սովորեք զիջել ու բանակցել։
Սեպտեմբերը, հոկտեմբերը և դեկտեմբերը ձեր ամենահաջող ամիսներն են լինելու։
Վիշապ (1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012)
Ամուսնացած Վիշապների ընտանիքում համալրում է սպասվում, իսկ եթե միայնակ եք, անպայման կհանդիպեք ձեր 2-րդ կեսին։
Խոզի տարում աշխատեք շատ հետևել առողջությանը և լինել բնության գրկում։
Ձեր հաջող ամիսներն են փետրվարը, մայիսը, հուլիսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ