Նախկին մոդել և դերասանուհի Քրիստինա Էնգլհարդը պնդում է, որ 1976-ին, 16 տարեկանում ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի հետ, որն այդ ժամանակ 41 տարեկան էր: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով Էնգլհարդի չհրապարակված հուշագրությունները:

Նախկին մոդելը պատմել է, որ 1976-ի հոկտեմբերին ռեժիսորին Նյու Յորքի Elaine’s բարում գրություն է փոխանցել, որն էլ սոկիզբ է դրել ութամյա հարաբերություններին: Նա նշել է, որ ռեժիսորին զգուշացրել է իր տարիքի մասին, բայց դա վերջինին չի հուզել:

Էնգլհարդը նաև նշել է, որ չի հարձակվում Վուդի Ալենի վրա, ավելին՝ նա չի զղջում իրենց հարաբերությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել