Ալիևն այսօր կրկին հոխորտացել է: Զինծառայողներին բնակարանների բանալիներ բաժանելու արարողության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է իրականացնել ռազմական գործողություններ և ցանկացած պահին կարող է կատարել ռազմական առաջադրանք հակառակորդի թիկունքում: Նա շեշտել է, որ Ադրբեջանի զինուժը կարող է ոչնչացնել հակառակորդի կապի և կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները ցանկացած վայրում:

Սա հայտարարություն է մի մարդու, ով իբրև թե պատրաստ է խաղաղ ճանապարհով հարց լուծել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել