Operativ.am-ը գրում է

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարագրել է 198 մլն գրիվնա (7 մլն դոլար) եկամուտ: Այդ մասին գրել է «Ուկրաինսկիե նովոստի» հրատարակությունը՝ վկայակոչելով Պետական ծառայողների հայտարարագրերի միասնական ռեեստրի տվյալները:

«Այդ գումարն ավելի քան 12 անգամ գերազանցում է նախորդ տարվա ընթացքում նախագահի կողմից հայտարարագրված եկամուտը, որը 2017 թվականին կազմել է 16,3 մլն գրիվնա»,-ընդգծում է հրատարակությունը:

«Ամենահարուստ ուկրաինացիների թոփ-100» ամենամյա վարկանիշի տվյալներով, որը հրապարակվել է «Նովոյե վրեմյա» հրատարակության կողմից, Պորոշենկոյի կարողությունը «կազմում է 1,1 մլրդ դոլար, իսկ հանգուցային ակտիվը Roshen կորպորացիան է»:

2018 թվականի դրությամբ Ուկրաինայի նախագահը եզրափակում է վարկանիշի առաջատարների վեցյակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել