Մենք կրկին փակվել ենք մեր իրականության մեջ ու չենք ցանկանում դուրս գալ այդ ամենից։
Աշխարհի վրա մունաթ ենք գալիս ու ասում ենք՝ դուք վատն ենք, մենք՝ լավը, մենք թավշա հեղափոխություն ենք արել և այլն։
Աշխարհին դա քիչ է հետաքրքրում կամ առհասարակ չի հետաքրքրում, բայց մի բան մենք լավ ենք անում․ այդ մունաթ գալու ճանապարհին մեր նախկին նախագահների մասին ինչ ասես, ասում ենք։
Ես որևէ տեղ որևէ մեկի մոտ չեմ քննադատի Նիկոլ Փաշինյանին և չեմ թողնի, որ Սերժ Սարգսյանի մասին վատը խոսեն, բայց ներկայիս իշխանավորները դա կարծես չեն գիտակցում։
Երբևէ կտեսնե՞ք ԱՄՆ նախագահի, որ միջազգային որևէ հանդիպման ժամանակ կխոսի նախկինի արածից կամ չարածից կամ կթողի՞, որ դուք խոսեք։
Երևի դեռ այդքան չեն զարգացել, չէ՞։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1735468303225177
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել