Tert.am-ը գրում է.

Թուրքական ամենահայտնի լրատվական գործակալություններից «Անադոլու»-ն մանրակրկիտ անդրադարձ է կատարել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու դրանց նախորդած «թավշյա հեղափոխությանը»՝ վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը, հին ու նոր իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կանխատեսվող տարբերություններն ու, իհարկե, հայաստանյան նոր քաղաքական իրավիճակից Թուրքիայի ունեցած սպասումները:

«Հայաստանում Փաշինյանի ժամանակաշրջանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» վերնագրով հոդվածում թուրքական իշխանամետ լրատվամիջոցն ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանություններից Թուրքիայի սպասումները մեծապես կապված են նաև Ադրբեջանի ունեցած սպասումների ու դրանց բավարարման հետ:

«Նախորդ ղեկավարների արած ներքին ու արտաքին քաղաքական սխալներն ուղղելու հարցում Փաշինյանն առավել ազատ է: Ի վերջո՝ նա ունի խորհրդարանի մեծամասնության և հասարակական լայն զանգվածների աջակցությունը, մյուս կողմից՝ աշխատելու է իրեն աջակցող  նախագահի հետ»,- նշում է թուրքական գործակալության ադրբեջանցի թղթակից Ջևիդ Վելիևը՝ ընդգծելով, որ Հայաստանի նախորդ առաջնորդները սովորաբար չեն տիրապետել այս բոլոր առավելություններին միասին վերցված: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել